Հանրակրթական ուսումնական հաստատությունների տարեկան բյուջեի պլանավորում

Հանրակրթական ուսումնական հաստատությունների տարեկան բյուջեի պլանավորման  և բյուջեի տարեկան ծախսերի հաշվետվության կարգի համաձայն Արտավազի միջնակարգ դպրոցում սեպտեմբերի 1-ից   մինչև սեպտեմբերի 20 -ը կատարվել է հաջորդ տարվա  բյուջեի նախագծի նախնական տարբերակի կազմում:

Սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 10-ը կազմակերպել ենք բյուջեի նախագծի նախնական  տարբերակի քննարկում  մանկավարժական խորհրդի, ծնողական և  աշակերտական խորհուրդների. կառավարման խորհրդի և բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

Հոկտեմբերի 11-ից հոկտեմբերի 30-ը կազմակերպել ենք հաջորդ տարվա բյուջեի նախագծի նախնական տարբերակի հանրային քննարկումների կազմակերպում:

Հոկտեմբերի31-ից նոյեմբերի 15-ը կատարվել է դիտողությունների և առաջարկոեւթյուններիհիման վրա բյուջեի նախագծի նախնական տարբերակի փոփոխումներ:

Անկախության օր

Սույն տարվա սեպտեմբերի 21-ին Արտավազի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հետաքրքիր հանդիպում՝ նվիրված Հայոց Անկախության  հերթական տարելիցին: Դպրոցը հյուընկալել էր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցչական  և աշակերտական կազմին:Հայրենասիրական խրոխտ  և ազգային անզուգական երգ ու պարի ոգին էր թևածում դպրոցի կամարների ներքո: Արտավազի միջնակարգ դպրոցի և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները և ուսուցիչները այցելեցին Արտավազի խոնարհված եկեղեցին, այնուհեետև ուղղություն վերցրեցին  Թեժարույքի  եկեղեցի: Երկու կրթօջախների սաները եկեղեցու բակում հնչեցրին  Չարենցի ՝անմահ, հայության հավիտենական պատգամը ,,Ես իմ անուշ Հայաստանի,, ստեղծագործությունը:Այնուհետև այցելության վերջում համատեղ ջանքերով կազմակերպվեց և իրականացվեց շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներ: Նմանատիպ արտադպրոցական կապերը, այցելությունները  հնարավորություն կտան փորձի փոխանակաման, հետաքրքիր ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպմանը: Երկու կրթօջախների միջև համաձայնություն ձեռք  բերվեց՝ նմանատիպ այցելությունները հաճախակի և փոխադարձ լինեն, ինչպես նաև ՝շարունակական:

«Մեր ամեն օրը հրաշալիք է, մեզ գալիք տանող պայծառ ալիք է»

Մայիսի 20-ին Արտավազի միջնակարգ դպրոցում 4-րդ դասարանի աշակերտները` դասվար Ս. Վերդյանի ղեկավարությամբ հրաժեշտ տվեցին տարրական դպրոցին` ներկայացնելով «Մեր ամեն օրը հրաշալիք է, մեզ գալիք տանող պայծառ ալիք է» խորագրով միջոցառումը:

Աշակերտները ներկայացան որպես նավաստիներ, ովքեր 4 տարի նավարկել են «Գիտելիքների ծովում» և պատրաստ են մուտք գործել միջին դպրոց: Միջոցառման ընթացքում հնչեցին շնորհակալության և երախտիքի խոսքեր` ուղղված ծնողներին և ուսուցիչներին: Երեխաներն արտահայտեցին իրենց սերն ու նվիրվածությունը հայրենիքին, ընտանիքին, ընկերոջն ու դպրոցին:

«Հավերժության մեր ճամփան այբուբենն է մեսրոպյան»

«Գիտելիքը հզոր զենք է, իսկ սուրբ Մաշտոցի տառերը` զինվորներ` արդարության, ճշմարտության համար կռվող զինվորներ, հայոց երկրի թշնամոց դեմ կռվող զինվորներ…»

Մայիսի 19-ին Արտավազի միջնակարգ դպրոցի 1-ին դասարանի  աշակերտները (դասվար` Կ. Գրիգորյան) ներկայացրեցին «Հավերժության մեր ճամփան այբուբենն է մեսրոպյան» խորագրով  ցերեկույթը: Դպրոցի տոնական զարդարված դահլիճն ամբողջությամբ մաշտոցյան ոգով էր շնչում: Աշակերտները ներկայացրեցին հայ գրերի ստեղծման պատմությունը և ցուցադրեցին իրենց ձեռքբերումները: Միջոցառումն ուղեկցվում էր երեխաների ուրախ ու անկաշկանդ երգ ու պարով: Սրտանց շնորհավորում ենք մեր 1-ին դասարանցիներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ. «Թող հայերենի տառերը բանալիներ դառնան գիտության դռները բացելու համար»:

Ա տառի միջոցառում

Հոկտեմբերի 14-ին Արտավազի միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր դաս-միջոցառում նվիրված «Ա» տառի հանդիսավոր բացմանը: Վեցամյա փոքրիկների համար տոնական օր էր, որը նրանք հիշելու են իրենց ողջ կյանքի ընթացքում: Դասվար Կ. Գրիգորյանն ու աշակերտները լավագույնս պատրաստվել էին դաս-միջոցառմանը: Ձևավորումը համապատասխանում էր օրվա խորհրդին: Ողջ միջոցառումը համեմված էր ասմունքով, գեղեցիկ երգ ու պարով, հանելուկներով ու դերային խաղով: Միջոցառման վերջում «Ա» տառն իր գեղեցիկ երգով ազդարարեց «Ա» տառի ծնունդը, և երեխաները համտեսեցին «Ա» տառի ծննդյան տորթը:

Բնագիտական ասպետներ

Արտավազի միջնակարգ դպրոցում 24.05.2017թ. -ին տեղի ունեցավ  մրցույթ -միջոցառում ,,Բնագիտական ասպետներ,,: Ընդգրկված էին 7-12-րդ դասարանների  աշակերտները:Կազմվել էին 2 թիմ   /6-ական աշակերտներով/  ՝  <<ՎԵՑԱՆԿՅՈՒՆՆԵՐ>>   և  <<ԷՆԴԵՄԻԿՆԵՐ>>:  Հաղթեց  <ՎԵՑԱՆԿՅՈՒՆՆԵՐ>> թիմը:Միջոցառումը կազմակերպեցին բնագիտկան առարկաների մեթոդմիավորման նախագահ  Նինել Սահակյանը  և մաթեմատիկայի ուսուցչուհի Գոհար Հովհաննիսյանը:

Դաս-միջոցառում ՝ Արքիմեդյան ուժ

7-8 -րդ  երկկոմպլեկտ դասարանում ՝ 23.05.2017թ-ին տեղի ունեցավ  դաս- միջոցառում  ֆիզսիկային  ,,Արքիմեդի  օրենք ,, թեմայով: Դասի նպատակն էր  բացահայտել  արքիմեդյան ուժի  առաջացման  պատճառը, ձևակերպել  Արքիմեդի օրենքը, փորձի արդյունքներից ելնելով  եզրակացություններ կատարել  արքիմեդյան  ուժի վերաբերյալ, թվարկել մարմինների լողալու պայմանները: Նկարագրել լողալու  միջոցների  զարգացման պատմությունը,նկարագրել օդագնացությունը: Դասը կազմակերպել էր  ֆիզիկայի ուսուցչուհի  Նունիկ Ստեփանյանը:

:

Բաց  դաս  10-րդ դասարանում:Ատեստավորման շրջանակներում վերապատրաստվող ուսուցչուհի Լուսինե Մինասյանը  անցկացրեց բաց դաս  Феерия А.Грина ,,Алые паруса”  թեմայով, որին ներկա էին  Հրազդանի 4-րդ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի  Սվետլանա Գրիգորյանը, 1-ին դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Անահիտ Գասպարյանը, 14-րդ դպրոցի  ռուսաց լեզվի ուսուցչուհի Նաիրա Ղևոնդյանը և վերապատրաստման խմբի ղեկավար ՝  Քնարիկ Բուբուշյանը: Ներկա էին նաև  դպրոցի  տնօրենը և  մեթոդմիավորման անդամները: Լուսինե Մինասյանը մասնակցել է իր խմբի ուսուցիչների փոխադարձ դասալսումներին: